Շենքի դիմաց հայտնաբերել են դի

Մայիսի 22-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Թիվ 15 շենքի բակում հայտնաբերվել է բնակարաններից մեկի բնակիչ Հ. Մ.-ի դին (ծնվ. 1945թ.):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լուսանկարը` mes.am

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել