Ապօրինի հարստացումը պետք է քրեականացնել այն ժամանակ, երբ կառավարությունը կսկսի պայքարել կոռուպցիայի դեմ. փաստաբան

Այն պահից, երբ Հայաստանի կառավարությունը կսկսի պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դրա միջոցներից մեկն էլ կարող է լինել ապօրինի հարստացումը քրեականացնելը, որը հակակոռուպցիոն պայքարում հաջողություն ունենալու գործիքներից մեկն է համարվում. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Սակայն մինչ դա, չեմ կարծում, որ նման օրենսդրական փոփոխությունը, որպես առանձին էլեմենտ, կարող է դրական արդյունք տալ: Ավելին, չի բացառվում, որ այն օգտագործվի իբրև մահակ` այս կամ այն անհաճո անձի դեմ»,- ասաց նա:

Փաստաբանը հույս չունի, թե կառավարության որոշմամբ վերջերս ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը կարող է արդյունավետ աշխատել. այդպես կարծելու հիմք է սրան նախորդած նույն նպատակը հետապնդող մարմինը, որի գործունեության արդյունավետությունը չի նկատվում:

Մյուս կողմից էլ հույս չի ներշնչում այն, որ հակակոռուպցիոն խորհուրդը ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից, դրան անդամակցում են գլխավոր դատախազը, ֆինանսների նախարարը, արդարադատության նախարարը և այլն, իսկ հասարակական կազմակերպություններին հատկացված է ընդամենը 2 տեղ, որոնք սակայն հակակշռող դեր չեն կարող ունենալ խորհրդում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ