Վարչապետի նոր որոշումները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 19-ին երեք նոր որոշում է ստորագրել: Դրանցից առաջինով «Քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացում. Ընդհանուր գնահատման համակարգ և շարունակական կրթություն» խորագրով համաժողովը հայաստանի հանրապետությունում անցկացնելու համար նախատեսվում է 632500 դրամի հասնող գումար դուրս գրել բյուջեից:

Երկրորդով՝ կառավարությունը նշում է, որ «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի՝ 2015 թվականի մայիսի 11-13-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

Իսկ երրորդ որոշմամբ՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաների` 2015 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծվում է միջգերատեuչական հանձնաժողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել