Ո՞ր պետություններում է վավեր ՀՀ կողմից տրված միջազգային վարորդական իրավունքի վկայականը. ցանկը

Միջազգային վարորդական վկայականն իրենից ներկայացնում է Ա 6 ֆորմատի (148×105 մմ) գրքույկ: Այն ունի մոխրագույն շապիկ և սպիտակ ներքին էջեր:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ.կոնվենիցայի անդամ (Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2006թ.): Կոնվենցիան սահմանում է, որ «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այնավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի III գլխում նախատեսվածպահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են IV գլխի պահանջներին»:

Բացի այդ, «Պայմանավորվող կողմերը կճանաչեն՝

ա) իրենց ազգային լեզվով կամ իրենց ազգային լեզուներից մեկով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ,վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական,

բ) Կոնվենցիայի 6-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական,

գ) Կոնվենցիայի 7-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդականվկայական` վավերական իրենց տարածքում` այն ավտոմեքենան վարելու համար, որը համապատասխանում է այն փոխադրամիջոցների տեսակին կամ տեսակներին, որոնք վարելու համար տրվել է վկայականը` պայմանով, որ նշված վկայականը վավերական է, և որ այն տրված է մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքայինստորաբաժանումներից մեկի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքայինստորաբաժանումներից մեկի կողմից լիազորված միավորման կողմից: Սույն կետի դրույթները չեն կիրառվում աշակերտ-վարորդի վարորդական վկայականի նկատմամբ:

Հետևաբար, եթե միջազգային վարորդական իրավունքը տրված է օրենքով սահմանված կարգով և չի լրացել գործողության ժամկետը, ապա այն ընդունելի կհամարվի Կոնվենցիայի անդամ երկրներում (ստորագրողկողմեր` 36, անդամ երկրներ` 70):

Կոնվենցիայի անդամ երկրներն են` Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բահամներ, Բահրեյն, Բելոռուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վենեսուելա, Գայանա, Գանա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Զաիր, Զիմբաբվե, Իսրաել, Ինդոնեզիա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիրգիզիա, Կոստա-Ռիկա, Կոտ դ ‘Իվուար, Կուբա, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մարոկկո, Մեքսիկա, Մոնակո, Նիգերիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Լեհաստան, Պորտուգալիա, Կորիայի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Սան-Մարինո, Սեյշելներ, Սենեգալ, Սլովակիա, Տաջիկստան, Թաիլանդ, Թուքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվատիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էկվադոր, Էստոնիա, Հսրվաֆրիկյան Հանրապետություն, Հարավսլավիա:

Ի դեպ, միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար միջազգային վարորդական վկայականը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել