Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը. 2013-2014թթ. համեմատություն

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի ապրիլի 2-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին պաշտոնատար անձը հայտարարագրել է 5,070,570.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ, ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող և պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք նշված են փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով զբաղեցնում է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև դուստրը՝ Իրինա Երանոսյանը, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ N զորամասի իրավական ապահովման բաժանմունքի սպա:

2014 թվականին պաշտոնատար անձը հայտարարագրել է 5,947,498.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ, ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող և պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք նշված են փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով զբաղեցնում է ՀՀ ՈԶ թիվ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, դուստրը՝ Իրինա Երանոսյանը, ով հանդիսանում է ՀՀ ՈԶ թիվ N զորամասի իրավական ապահովման բաժանմունքի սպա, ինչպես նաև որդին՝ Խաչիկ Երանոսյանը, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնի օպեր:

Պաշտոնը ստանձնելու պահին փոխոստիկանապետը հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, ինչպես նաև 5,294,508.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ