Հակակոռուպցիոն խորհրդի անդամների գոնե կեսը պետք է հայտնի և հարգանք վայելող անձիք լինեն. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին արդյունավետ գործունեության հետ առանձնապես հույսեր չի կապում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, դժվար է պատկերացնել թե ինչպես են կոռուպցիայի դեմ պայքարելու այդ խորհրդի այն ադամները, որոնց մասին մամուլն ու հասարակությունը խոսում են, թե թաթախված են այդ արատում. «Կարծում եմ, կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է իշխող վերանախավի վճռականությունը լինի, ինչը չենք տեսնում, և հասարակության ակտիվ մասնակցությունը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ա. Մելիքյանը:

Երկրորդ մասով Աշոտ Մելիքյանը նշում է, որ  ընդունելի չէ քաղաքացիական հասարակությանը ընդամնեը երկու տեղ հատկացնելը այդ խորհրդում, խորհրդին ադնամակցելու է քաղաքացիական հասարակության ընդամենը 2 ներկայացուցիչ:

«Կարծում եմ, որ խորհրդի անդամների գոնե կեսը հասարակությանը հայտնի և հարգանք վայելող ներկայացուցիչներ պետք է լինեն, որոնք պետք է իսկապես առաջ տանեն հասարակության պահանջներն ու իրականցնեն սպասելիքները»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ