Թե ինչու՞ է դատապարտյալների մակարոնը ավելի թանկ գնվում

346 միլիոն 600 հազար դրամի պայմանագիր է կնքվել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջև` այս տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներին հաց և մակարոնեղեն մատակարարելու համար:

Պայմանագրի համաձայն` մատակարարվելու է 1020 տոննա հաց և 40 տոննա մակարոնեղեն: Մեկ կիլոգրամ հացի գինը հաշվարկվել է 324 դրամով, իսկ մակարոնեղենինը` 403 դրամով: Հացի գինը բավականին մատչելի է, ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ թխվում է հենց հիմնադրամի հացաթխման արտադրամասերում: ԱՆ քրեակատարողական վարչությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն ունի 6 հացաթխման և 1 մակարոնի արտադրամասներ, որոնք գործում են քրեակատարողական հիմնարկների տարածքներում:

Իսկ ահա մակարոնի դեպքում գինը բավականին թանկ է, եթե հաշվի ենք առնում, որ տեղական կամ ռուսական մակարոնն խանութից հնարավոր 1 կիլոգրամը 380 դրամով գնել: Այսինքն` առնվազն 20 դրամով թանկ է ձեռքբերվում մակարոնը և 800 հազար դրամի անտեղի ծախս է լինում:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչո՞վ է բացատրվում  մակարոնի թանկ գինը, ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ արդարադատության գնդապետ Վ. Մելքոնյանը պատասխանել է.

«ԱՆ ՔԿՎ-ի և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջև կնքված պայմանգրերում ցանկացած ապրանքի գին ընդունվում է փոխադարձ համաձայնությամբ ուսումնասիրելով շուկայական գինը: Մակարոնի ինքնարժեքի վերլուծությունը կատարվել է 2014 թվականի դեկտեմբեր, 2015 թ-ի հունվար ամիսներին, երբ ալյուրի շուկայական գինը եղել է բարձր, ինչը հանգեցրել է պայմանագրում ֆիքսված գնին: Սակայն հետագայում ալյուրի շուկայական գնի իջեցումը հաշվի առնելով վերանայվել է մակարոնի պայմանագրային գինը` 403 դրամը դարձնելով 363 դրամ»:unnamed (2)

Սակայն այս դեպքում հարց է առաջանում, երբ 2014-ի դեկտմբերին և 2015-ի հունվարին կատարվում էին այդ հաշվարկները, ինչու՞ բարձր չի գնահատվել նաև հացը. չէ՞ որ այն նույնպես այդ նույն թանկ ալյուրից է թխվում: Եվ եթե այս հիմքով վերանայվել է մակարոնի գինը, ենթադրվում է, որ պետք է վերանայվի նաև հացի գինը:

Հետաքրքիր հանգամանք է նաև այն, որ մեկ անձից արված այդ գնման վերաբերյալ տեղեկությունները, որոնք հասանելի էին օրեր առաջ, այժմ անհասկանալի պատճառով անհետացել են կառավարության կայքից:

Ա.Կ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ