Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատական դեպարտամենտի ղեկավարի գործով մեղադրանքը կփոխվի

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստին միջնորդությամբ էր հանդես եկել ամբաստանյալներից Անգին Ղուկասյանի փաստաբանը` խնդրելով հարցաքննել երկու վկաների, բավարարել էր միջնորդությւոնը: Նրանք այսօր հարցաքննվեցին:

Մեղադրող դատախազը դատավորից խնդրեց ողջամիտ ժամկետ տրամադրել իրեն` մեղադրանքը մի քանի ամբաստանյալների նկատմամբ փոփոխելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Միսակ Մարտիրոսյանը, հիշեցնելով նախորդ նիստին իր հայտարարությունը, որ մեղադրող կողմը «ժամավաճառությամբ է զբաղվում` անընդհատ նիստը հատձգելով», խնդրեց հաջորդ նիստին փոփոխված մեղադրանքի հետ նաև հանդես գալ ճառերով, սակայն դատավորը նշեց, որ դատախազը չի կարող այդ քայլին գնալ, քանի որ ամբաստանյալների պաշտպաններին ևս պատրաստվելու համար ժամանակ անհրաժեշտ կլինի:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին, ժամը 13:00-ին:
Լիլիթ Շաբոյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել