Նախարարի «բիզնես» կարգով գործուղումը Տորոնտո 3 մլն դրամ է արժեցել

Այս տարվա ընթացքում ավիատոմսերի թանկ գնումների առումով արդեն իսկ աչքի է ընկնում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Նախարարի  գործուղումների համար գնված «բիզնես» կարգի ավիատոմսերը կլորիկ գումարներ են կազմում և եռակի անգամ թանկ են «էկոնոմ» տոմսերից:

Այսպիսով, ամենաչքի ընկնող գործուղումը եղել է նախարար Երվանդ Զախարյանի և աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի փետրվարի 28-ից մարտի 3-ը  Տորոնտո գործուղումը:

Ավիատոմսերի ձեռքբերման պայմանագրի համաձայն` Բեռլին-Ֆրանկֆուրտ-Տորոնտո-Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան ուղղություններով մեկական «բիզնես» և «էկոնոմ» կարգի տոմսեր են գնվել «Արմենիա Թրավել +Մ» ընկերությունից: Եվ «բիզնես» կարգի տոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 148 հազար դրամ, իսկ «էկոնոմ» տոմսերինը` 993 հազար դրամ, այսինքն` եռակի անգամ թանկ: Ընդհանուր գումարը կազմել է` 4 միլիոն 141 հազար դրամ:New Picture (1)

Իսկ մարտի 21-26-ը Երվանդ Զախարյանի, փոխնախարար Արեգ Գալստյանի և Տիգրան Մելքոնյանի գործուղման ճանապարհածախսն արժեցել է 2.8 միլիոն դրամ: «Արմենիա Թրավել +Մ» ընկերությունից գնվել են երկուական «էկոնոմ»և մեկական «բիզնես» կարգի տոմսեր` Երևան-Մոսկվա-Պեկին-Մոսկվա-Երևան ուղղություններով: «Բիզնես» կարգի տոմսերի մեկ միավորի արժեքը կազմել է 1 միլիոն 936 հազար դրամ, իսկ «էկոնոմ» տոմսերինը`437 հազար դրամ, այսինքն` ավելի քան 4 անգամ թանկ:New Picture (2)New Picture (2)

New Picture (2)New Picture (2)

Հիշեցնենք, որ նախարարության նախորդ տարվա մեկ անձից ավիատոմսերի գնումներին անդրադարձել էինք ավելի վաղ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ