Կառավարությանը պայքարը կոռուպցիայի դեմ նման է մութ սենյակում սև կատու փնտրելուն. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը նման է մութ սենյակում սև կատու փնտրելուն. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Հասմիկ Մխիթարյանը:

Նրա խոսքով, կառավորության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող արդյունավետ գործել, քանի որ ղեկավարվում է վարչապետի կողմից և դրան անդամակցում են կառավարության կարկառուն ներկայացուցիչներ, իսկ ընդամենը երկու ՀԿ ներկայացուցչի ներգրավելով ձայների հակակշռություն չի ապահովվում:

Այն հարցին, թե արդյո՞ք իրենց կազմակերպությունը կմասնակցի հայտարաված մրցույթին, Հ. Մխիթարյանը պատասխանեց. «Բնականաբար, չէի ցանկանա, վստահելի չէ: Անդամակցելով ՀԿ-ն կլինի իշխանությունների կողմից կոռուպցիոն ռիսկերը պարտակող կառույց»:

Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ