Մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են. Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական Կոմիտեի ծառայողները` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի` նահատակված սրբերի հիշատակին:

Կոմիտեի ծառայողներն իրենց զավակների հետ միասին, ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին, եւ անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Այսօր հպարտություն պետք է զգանք, որովհետև մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են», – ասաց Աղվան Հովսեփյանը:

Միշտ հիշենք մեր սրբացած նահատակներին և միաժամանակ հիշեցնենք աշխարհին` ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, որի ճանաչումն ու դատապարտումը խաղաղության ու արդարության հաստատման միակ ուղին է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել