Փաստաբանական համայնքը համալրվեց նոր անդամներով

Այսօր ՀՀ Փաստաբանական դպրոցի 55 ունկնդիրներ փաստաբանի արտոնագրեր ստացան: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, նա հույս հայտնեց, որ փաստաբանական համայնք մուտք գործելով դպրոցի ունկնդիրները բարձր կպահեն փաստաբանի անունը. «Դուք որպես մեր ապագա փաստաբաններ ավելի լավն եք, քան մենք, և ձեր հաջորդները լինելու են ավելի լավը»,- նշեց պարոն Զոհրաբյանը:

Ողջույն խոսքով հանդես եկավ նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ կարևորելով մեր երկրի զարգացման հարցում փաստաբանական ինստիտուտի կայացումը:

Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը խոսեց փաստաբանների երդման տեքստից, նա ասաց. «Հարգելով ձեր պետությունը, ես կցանկանայի, որ մի օր ձեր երդման տեքստի մեջ լիներ նաև անկախության արժեքը, ինչպես որ մեր երդման տեքստում: Եթե մենք խոսում ենք արդարադատության անկախության մասին, մենք նաև նկատի ունենք փաստաբանական անկախությունը»,- նշեց Պիեռ Օլիվիե Սյուռը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև շնորհակալագրերի և հուշամեդալների հանձնման արարողություններ, այնուհետև տեղի ունեցավ ապագա փաստաբանների երդման արարողությունն ու արտոնագրերի հանձնումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել