Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա Հանեսյանի վկայությունը. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականը ակտիվորեն է անդրադառնում Հայոց ցեղասպանության հարցին և վերջին օրերին գերտերությունների կողմից արտահայտված դիրքորոշումներին: Այսօր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին այս պարբերականը ծավալուն հոդվածներ է հրապարակել՝ Ցեղասպանությունը վերապրած անձանց պատմությունների մասին:

Հրապարակումներից մեկը 105-ամյա Մովսես Հանեսյանի մասին է, ով ապրում է Վաղարշապատ քաղաքում: Վեց զավակ և 20 թոռ ունեցող Հանեսյանը բրիտանական պարբերականին պատմել է, թե ինչպես մի օր թուրք զինվորներն իրենզ գյուղ մտան: Այդ օրը մայրը հարևան ավան է գնացած եղել ու այլևս չի տեսել նրան. մինչ օրս չի իմացել, թե ինչ պատահեց նրան: Գաղթի ճամփան բռնել է հոր հետ՝ նրա ձեռքից բռնած: Սիրիական անապատներում բազմաթիվ մահեր են տեսել, ու իրենք էլ չէին փրկվի, եթե մի հարուստ արաբ չփրկեր նրանց:

Մովսես Հանեսյանի հայրը՝ Իբրահիմը աշխատելիս է եղել արաբ մեծահարուստի մոտ ու վերջինս իր լավ աշխատողին ու որդուն փրկելու համար թուրք զինվորականներին կաշառելով իր մոտ է վերցնում նրանց:

105-ամյա Հանեսյանը The Guardian-ին ասել է, թե ցանկանում է, որ մինչ մահը Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. «Ես ուզում եմ նորից տեսնել իմ ծննդավայրը: Գոնե մեկ օրով: Բայց ինչպե՟ս: Եթե վերադառնամ թուրքերը կսպանեն ինձ»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել