Թափոնների գործածության ոլորտում որոնք են սուբյեկտների իրավունքները

«Թափոնների մասին» ՀՀ օրենքը սահմանել է սուբյեկտների այն շրջանակը, որոնք թափոնների գործածության ոլորտում ունեն իրավունքներ և պարտականություններ:

Այսպես, ֆիզիկական անձանց իրավունքներն են.
ա) թափոնների գործածության հետ կապված գործողություններ իրականացնելիս ունենալու իրենց կյանքի և առողջության համար անվտանգ պայմաններ.
բ) թափոնների գործածության շահագործվող, կառուցվող կամ կառուցվելիք օբյեկտների անվտանգության վերաբերյալ ստանալու տեղեկատվություն.
գ) թափոնների վերաբերյալ օրենսդրության խախտման հետևանքով իրենց առողջությանը և ունեցվածքին պատճառված վնասի համար օրենքով սահմանված կարգով հատուցում պահանջելու:

Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ունեն հետևյալ իրավունքները.
ա) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու թափոնների օգտահանման տեխնոլոգիաների, թափոնների օբյեկտների շինարարության և շահագործման վերաբերյալ.
բ) առաջարկություններ ներկայացնելու իրավասու կառավարման մարմին` թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ.
գ) թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում ստանալու արտոնություններ.
դ) մասնակցելու թափոնների գործածության տեղական, տարածքային և պետական ծրագրերի մշակմանը:

Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց պարտականություններն են.
ա) թափոնների գործածության ոլորտում պահպանել սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները.
բ) թափոնները տեղաբաշխել միայն սույն օրենքով նախատեսված` դրանց համար հատուկ հատկացված տեղերում.
գ) տեղեկացնել թափոնների գործածության ընթացքում առաջացած` մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող վթարային իրավիճակների մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել