Վանաձորում խանութ է հրդեհվել

Ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղեկացնում է ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.43-ին, մարվել՝ 06.00-ին: Այրվել է Գ. Դ-ին պատկանող խանութի ներքին փայտյա հարդարանքը և առաստաղը` 120 քմ, 8 սառնառան, մթերք և տնտեսական իրեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել