Մտել էր համագյուղացու տուն և գողության փորձ արել

Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր հրավիրվել 1991 թ. ծնված Միշա Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, համագյուղացին` 1997 թ. ծնված Արթուր Մ.-ն, մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել է մետաղյա վզնոց` կախազարդով, այնուհետև տեսնելով իրեն և կնոջը, փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է իրենց կողմից և վերադարձրել գողոնը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արթուր Մ.-ն Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել