«Այս բոլոր փոփոխությունները չեն բերում իրական ցուցանիշների». Վարուժան Հոկտանյան

Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի՝ 2005թ. Սահմանադրական փոփոխություններն ավելի պրոգրեսիվ բնույթ ունեին ու բարելավեցին նախորդ սահմանադրության խնդիրները. «Ենթադրվում էր, որ այդ բարեփոխումները պետք է բերեին համապատասխան ցուցանիշների լավացման, օրինակ՝ ընտրությունները պետք է ավելի նորմալ անցկացվեին, քան թե մինչև 2005թ.-ը, կամ կոռուպցիայի մակարդակը լավ կառավարման շնորհիվ պետք է իջներ, բայց ցուցանիշները ցույց են տալիս, որ այդպիսի բարեփոխումներ չեն եղել»:

«Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով քննարկման ընթացքում ՀԿ գործադիր տնօրենը նշեց, որ մինչև 2003թ.-ը Հայաստանը չէր ընդգրկվում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ ցուցանիշներում, իսկ դրանից հետո եկավ լճացման փուլը. «Հիշենք նաև, թե ինչու Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների ծրագրից՝ քաղաքական ինդիկատորների այդ անբավարար մակարդակի պատճառով, որոնք այդպես էլ չբարելավեցին այդ ծրագրի իրականացման ընթացքում»:

Սա, նրա համոզմաբ, վկայում է այն մասին, որ իրավական բոլոր փոփոխությունները չեն բերում իրական ցուցանիշների, այդ թվում՝ բնակչության կողմից ընկալման բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել