Երեք զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով մի զինվոր մահացել է:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց, որ վթարի արդյունքում տուժած 9-ը զինծառայող տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հսպիտալ, որոնցից 3-ի վիճակը ծանր է. «Բժիշկներն այս պահին պայքարում են նրանց կյանքի համար»,- փոխանցեց պարոն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել