«Վերնիսաժ»-ի գործով ամբաստանյալը վիրահատվել է և տեղափոխվել մեկուսարան

«Վերնիսաժ»-ի մոտ նախորդ տարվա մայիսի 17-ին արձակված կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի առողջական վիճակում շարունակում է ոչ բավարար լինել: Նրան մոտ մեկ ամիս առաջ վիրահատել են քաղաքացիական հիվանդանոցում և այժմ նա հետվիրահատական բարդ շրջանն անց է կացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ամբաստնյալի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ամբաստնյալի դատարան չներկայացվելու պատճառով. վերջինս վիրահատվելու նպատակով գտնվում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Դատարան չէր բերվել նաև մյուս ամբաստնյալ Ներսես Մելքոնյանը` վատառողջ լինելու պատճառով:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ապրիլի 13-ին նշանակված դատական նիստը նույնպես հետաձգվի` իր պաշտպանյալի առոջղական խնդիրների պատճառով, Արայիկ Ալվանդյանը պատասխանեց, որ իրենք էլ շահագրգռված են, որ նիստը լինի, որպեսզի հնարավորինս շուտ դատարանը քննարկի իրենց կողմից ներկայացված միջնորդությունը` խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել