Դպրոցաշինության՝ կորած միլիոնների հետքերով

2014թ. ՀՀ կառավարության սեպտեմբերի 18-ի նիստին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ պալատն ստուգումներ է իրականացրել դպրոցաշինության ծրագրի ոլորտում: Այն ինչ պարզվել է, չի գոհացրել ՎՊ-ին: Ըստ Իշխան Զաքարյանի` 2006-2013թթ. 74 դպրոցի շինարարության վրա ծախսվել է 22 մլրդ դրամ, սակայն մինչ օրս դրանցից և ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ: Պարոն Զաքարյանն անգամ օրինակ բերեց «Գավառի թիվ 5 դպրոցի համար 2006-ից մինչև 2013-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ: Դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք»,- հայտարարեց նա: Իշխան Զաքարյանն պալատի ուսումնասիրությունների մասին զեկուցելիս նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրը իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին:

Կայքէջ ունեն, հետևեք, կիմանաք

D5C87F56-9073-4EE4-96A3-49569D7FA54F_mw1024_n_sՒր հայտարարություններում պարոն Զաքարյանը կտրուկ էր ու մեղադրական: Թվում էր, թե ՎՊ-ի քայլերը նույնպես կտրուկ կլինեն:

«ՀՀ Վերահսկիչ Պալատի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Վերահuկիչ պալատը վերահuկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները վերահuկիչ պալատի խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կաuկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ: Արդյոք դպրոցաշինության վերաբերյալ արձանագրությունը ուղարկվել է գլխավոր դատախազություն: Իրավաբան.net-ն փորձեց պարզել պալատից, բացի այդ մեզ հետաքրքրում էր` որքա՞ն դրամի անորակ աշխատանք է արձանագրվել, ի՞նչ են ցույց տվել վերլուծությունները, արդյոք կոռուպցիոն ռիսկեր կա՞ն նշյալ շինարարության ոլորտում: Մի խոսքով, թվում էր պալատի պատասխան գրությունը կլինի հաստափոր ու բազմաբովադակ, բայց մեր բոլոր հարցերին Վերահսկիչ պալատից պատասխանեցին, թե հաշվետվությունները դրվում են կայքում, հետևեք, կիմանաք:

Իսկ գլխավոր դատախազությունը չի սպասել ՎՊ-ի կայքի թարմացումներին

դատախազություն-1-440x330Գրությամբ դիմեցինք նաև ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից պարզաբանեցին, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային, կրթական, մարզական օբյեկտների շինարարության և հիմնանորոգման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, հատուկ կրթական օբյեկտների հիմնանորոգման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված և ՀՀ ՎՊ-ի կողմից ՎՊ-ի խորհրդի 2014թ. մարտի 25-ի 10/4 որոշմամբ հաստատված ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել է, որ ընտրանքային կարգով ստուգվել է 11 օբյեկտ, որոնց պայմանագրային գումարը կազմել է 878.4 մլն ՀՀ դրամ, հսկիչ չափագրման է ենթարկվել 407.9 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:

Ստուգված թվով 11 օբյեկտներում հայտնաբերված անորակ աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 4.982.160 ՀՀ դրամ:

Ստուգման ենթարկված օբյեկտների գերակշիռ մասում առկա են եղել ընդամենը շինարարական նորմերի ընդունման և շինարարական աշխատանքների կատարման որակի մասով խախտումներ:

Ստուգվող օբյեկտների չկատարված աշխատանքների դիմաց վճարում չի արձանագրվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում արձանագրված խախտումները մանրամասն ուսումնասիրելու նպատակով ՀՀ ՎՊ-ից պահանջվել են հիշյալ ընթացիկ հաշվետվության հիմք հանդիսացող ՎՊ աշխատակիցների կողմից կազմված միջանկյալ արձանագրությունները և դրանց հիմք հանդիսացող փաստաթղթերը:

IMG_9724 qnchakan komiteՀաղորդվում է, որ նախաքննությունը շարունակվում է, այն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քաղաքաշինության նախարարություն նույնպես գրությամբ դիմեցինք: Նախարարության գրության հենց առաջին պարբերությունը սկսվեց հակասություններով ՎՊ-ի նախագահի հայտարարության հետ. «2006-2013 թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված պետական բյուջեների շրջանակներում նախատեսված են եղել ոչ թե 74, այլ ավելի մեծ թվով շինարարական օբյեկտներ, որոնց մի մասը նախորդ տարիներին հանձնվել է շահագործման, իսկ մյուս մասը հանձնման գործընթացում է»:

Նախարարությունը նաև հիշեցվում է, որ 2006-2011թթ. շինարարության պատվիրատու է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2011թ.-ից առ այսօր պատվիրատուի լիազորություններն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

Ըստ գրության՝ թվով 74 օբյեկտներից, որոնց շինարարությունը սկսվել է 2006-2009թթ.-ին, 2013թ.-ին ամբողջությամբ շահագործման են հանձնվել թվով 13 շինարակական օբյեկտներ, մասնակի շահագործման են հանձնվել թվով 25 շինարակական օբյեկտներ: 2014թ., ըստ նախարարության, շահագործման պետք է հանձնված լինեն թվով 13 շինարարական օբյեկտներ, 2015թ.՝ կշահագործվեն թվով 10 օբյեկտներ, իսկ 2016թ.-ին՝ 2:

Սեյսմակայունության առումով նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշվել է վերանախագծման աշխատանքներ իրականացնել թվով 26 շինարակական օբյեկտներում, որոնցից մի մասի իրականացումը ներկայումս գտնվում է ընթացքում, իսկ մյուս մասը ենթակա է իրականացման 2016-2018թ.-ին:

Ովքե՞ր պատասխանատվության ենթարկվեցին

IMG_2871 copy (2)Քաղաքաշինության նախարարությունից հաղորդեցին նաև, որ 2012թ.-ին իրավապահ մարմինների կողմից քրեական գործեր են հարուցվել Հայաստանի Ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի և Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցների շինարարական աշխատանքներում արձանագրված խախտումների կապակցությամբ:

2012-2013թ.-ին պայմանագրային պարտավորությունների խախտման հիքով լուծվել են շուրջ 33 պայմանագրեր, որից նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման՝ թվով 2, շինարարական աշխատանքների կատարման՝ թվով 13, տեխնիկական հսկողության ծառայության մատուցման՝ թվով 14 և հեղինակային հսկողության ծառայության մատուցման թվով 4 պայմանագրեր:

Վերը նշված պայմանագրերի լուծման արդյունքում պայմանագրի կատարման ապահովման (տուգանքի մասին համաձայնություն և բանկային երաշխիք) կիրառմամբ գանձվել է 37,212,0 հազար դրամ գումար:

Ըստ գրության՝ 2012-2013թթ.-ին պայմանագրային պարտավորութունների խախտման հիմքով թվով 122 կազմակերպություններից գանձվել է շուրջ 89,774,5 հազար դրամի գումարի տույժ և տուգանք:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ