Ահաբեկչական խմբավորումը պատանդ է վերցրել թուրք դատախազի և սպանել նրան

Երեքշաբթի օրը Ստամբուլի դատարանի շենքում պատանդ վերցված թուրք դատախազը, սպանվել է։ Հատուկ ջոկատայինների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել են նաև նրան պատանդ վերցնող երկու զինյալները։

Ավելի վաղ հայտնել էին, որ ահաբեկչական խմբավորումը Ստամբուլում պատանդ է վերցրել թուրք դատախազին և սպառնացել սպանել նրան, եթե հետաքննությունը ինչպես հարկն է չիրականացվի, նշում է Abajournal.com կայքը:

Ռոյթերսը նշում է, որ նրանք կապված են Հեղափոխական անձանց ազատագրական կուսակցություն-ճակատի հետ: Խմբավորումը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է դատախազ Մեհմեթ Սելիմ Կիրազը, ում գլխին պահել են ատրճանակ:

Այս խմբավորման պահանջները կապված էին Կիրազի կողմից քննվող 15-ամյա Բերկին Էլվանի մահվան դեպքի գործի հետ: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի, տղան հակակառավարական ցույցերից մեկի ժամանակ գլխի վնասվածք էր ստացել ու կոմայի մեջ եղել ինը ամիս շարունակ:

Խմբավորման կայքէջում նշվում է, որ նրանք պահանջում են Էլվանի մահվան մեջ մեղադրվող ոստիկանին հրապարակայնորեն խոստովանել հանցանքը: Բանակցությունները դեռ շարունակվում են խմբավորում երկու անձանց հետ:

Պատրաստեց՝ Նազելի Աբրահամյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել