Հայրը հոսպիտալացվել է դստեր պատրաստած թխվածքաբլիթներն ուտելուց հետո

Միչիգանում հայրը հոսպիտալացվել է դստեր պատրաստած թխվածքաբլիթն ուտելուց հետո, գրում է nydailynews.com-ը: Ըստ աղբյուրի` Մի քանի կտոր քաղցրավենիք ուտելուց հետո, 58-ամյա տղամարդու մոտ զգայապատրանքներ են առաջացել և նա զանգահարել է 911՝ բժիշկներին ասելով, որ պատկերացում չունի, թե ինչ է կատարվում իր մարմնի և ուղեղի հետ:

Վախենալով, որ լրջորեն հիվանդացել է, նա գնացել է հիվանդանոց՝ շտապ բժշկական օգնություն ստանալու: Տղամարդը մտածել է, որ կաթված է ստացել:

Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը և շուտով 17–ամյա դուստրը խոստովանել է, որ թխվածքաբլիթները մարիխուանայով էին համեմված:

Ավելի ուշ՝ հայրը դուրս է գրվել և ամբոջովին ապաքինվել: Աղջիկն այժմ մեղադրվում է թմրանյութ օգտագործելու մեջ:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել