Նոր օրենսգիրքը, ըստ փաստաբանի, կշտկի կալանքի հետ կապված «խայտառակ վիճակը»

Այն հանգամանքը, որ առ այսօր չի ընդունվել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, բացասական ազդեցություն է ունենում փաստաբանների աշխատանքի վրա: Հայտնեց Արա Զաքարյանը:

Փաստաբանը տարօրինակ է համարում նոր օրենսգրքի հաստատման ձգձգումը. «Առ այսօր այն ԱԺ-ի կողմից չի ընդունվել, նույնիսկ օրակարգ չի մտել, այս անորոշությունը բնականաբար ազդում է նաև մեր աշխատանքի վրա: Ես ինքս սպասում եմ, որ նոր օրենսգիրքը կընդունվի և ուժի մեջ կմտնի»,- նշեց փաստաբանը՝ չնայած շեշտելով, որ նախագծում բազմաթիվ թերություններ կան:

Բայցև, փաստաբանը գտնում է, որ օրենսգիրքը պետք է ընդունել, թեկուզ այն բանի համար, որպես կալանքի հետ կապված «խայտառակ իրավիճակը վերացվի». «Փորձեցին մեզ ապացուցել, որ սա օրենսդրական խնդիր է, թեպետ դրանում ես ամենևին էլ համոզված չեմ, սա դատարանի արատավորված մտածելակերպի հետևանքն է: Ինչևիցե, եթե համարում են, որ օրենսդրական խնդիր կա, ապա ուժի մեջ թող մտնի նոր օրենսգիրքը, որ այս խայտառակ վիճակը կարգավորվի»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել