ՕԵԿ-ը դեռևս որևէ դիրքորոշում չունի հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ

Կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդը, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, անդամակցելու են ֆինանսների, արդրադատության նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հանձնաժողովի նախագահը, հանրային խորհրդի նախագահը, համայնքների միության մեկ ներկայացուցիչ, քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ:

Այս խորհրդի վերաբերյալ անվստահություն են հայտնում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Ոչ վաղ անցյալում իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս որևէ դիրքորոշում չունի խորհրդի վերաբերյալ:

Իրավաբան.net-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք կուսակցությունը մասնակցելու է խորհրդին և արդյո՞ք այս մարմինը կարող է արդյունավետ գործել: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Մենք դեռ դիրքորոշում չունենք, չենք քննարկել, կքննարկենք կասենք»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ