Կառավարությունը բնակարան է նվիրել Շիրակի փոխմարզպետին, ով ունի հողամասեր և զգալի դրամական միջոցներ

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը 3 սենյականոց բնակարան է նվեր ստացել պետությունից` ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշմամբ: Նախորդ տարվա նոյեմբերին Շիրակի մարզպետը միջնորդ գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ խնդրելով փոխմարզպետին հատկացված ծառայողական բնակարանը նվիրաբերել նրան:

Նվիրատվությունը հիմնավորող փաստաթղթից տեղեկանում ենք, որ Սեյրան Պետրոսյանը պաշտոնը ստանձնելուց հետո 2011 թվականի սեպտեմբերի 1-ից ապրել է մարզպետարանին հատկացված ծառայողական բնակարանում, որը գտնվում է Գյումրու Անի թաղամասի 59 շենքում: Իսկ մինչ ծառայողական բնակարան տեղափոխվելը, բնակվել վարձակալված բնակարաններում:

Շիրակի մարզպետը միջնորդել է հիշյալ ծառայողական բնակարանը նվիրաբերել Սեյրան Պետրոսյանին` հաշվի առնելով, որ նրա անձնական ներդրումը երկրի պետականության կերտման գործընթացում, որ վերջինս անկախության առաջին օրերից մարզում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Նույն այդ փաստաթղթում նշվում է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից 09.02.2015թ.-ի դրությամբ տրված տեղեկանքի համաձայն`Սեյրան Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով որևէ անշարժ գույք (բացառությամբ հողամասերի) գրանցված չէ:

Սեյրան Պետրոսյանը, բացի վերոհիշյալ հողմասերը, ունի նաև որոշակի դրամական միջոցներ: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 31-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, 2013 թվականի վերջին փոխմարզպետի դրամական միջոցները կազմել են 11 միլիոն 450 հազար դրամ (մոտ 24 հազար դոլար):New Picture (34)

Նշենք նաև, որ Սեյրան Պետրոսյանի փոխմարզպետի պաշտոնը ստանձնել է 2010 թվականի մայիսի 27-ին:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ