Մնում է միայն հուսալ, որ հակակոռուպցիոն խորհուրդը կարող է արդյունավետ գործել. ՔՀԿ ներկայացուցիչ

Հակակոռուպցիոն խորհուրդի աշխատանքների արդյունավետություը կախված է դրան անդամակցողների կամքից. եթե ցանկանան, ապա կկարողանան պայքարել կոռուպցիայի դեմ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրակներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Արմիրյանը:

Ինչպես հայտնի է, հակակոռուպցիոն խորհուրդը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար երկու տեղ է հատկացված:

«Լավ կլիներ, որ այդ խորհրդում հասարակական կազմակերպությունների ներկայացվածությունն ավելի մեծ լիներ, քան նախատեսված է, որպեսզի հակակշիռ լիներ, և արդյունավետ գործունեություն իրականացվեր»,- ասաց Դ. Ամիրյանը:

Նա նշեց նաև, որ այս պայմաններում, երբ թեև հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրեն վերապահումները խորհրդի կազմի վերաբերյալ, սակայն դրանք հաշվի չառնվեցին, մնում է միայն հուսալ, որ խորհուրդը կարող է արդյունավետ գործել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ