Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներին խափանման միջոցը կարող է փոփոխվել

Ռուսական Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի վերաքննիչ դատարանը կարող է փոփոխել Նեմցովի սպանության մեջ մեղադրվող հինգ անձանցից երեքի խափանման միջոցի՝ ձերբակալության վերաբերյալ որոշումը։ Փոխանցվում է, որ այդ որոշումներն ընդունվել են մեկ նիստի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դրանք պետք է դիտարկվեին առանձին։ Ընդ որում՝ այս աղմկահարույց գործի նյութերից հետևում է, որ Նեմցովի սպանության համար կատարողներին խոստացել էին ընդհանուր առմամբ 25 մլն ռուբլի վճարել։

Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներ Զաուր Դադաևի, Անզոր և Շադիդ Գուբաշևների, Համզատ Բահաևի և Թամերլան Էսքերխանովի փաստաբանների բողոքների դատաքննությունը նշանակված է ապրիլի 1-ին Մոսկվայի քաղաքային դատարանում։ Ամբաստանյալների պաշտպանները գտնում են, որ Մոսկվայի Բասմաննի դատարանի մարտի 8-ին կայացրած որոշումը անհիմն է և անօրինական։ Նշվում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն նպատակ ունենալով նրանց կալանավորել՝ իր միջնորդությունը հիմնավորել է միայն ներկայացված մեղադրանքների ծանրությամբ և առաջադրված կասկածներով։ Միևնույն ժամանակ կոմիտեն ապացույցներ չէր ներկայացրել այն մասին, որ գործով ներգրավված անձինք կարող են թաքնվել քննությունից, ճնշում գործադրել վկաների վրա կամ ոչնչացնել ապացույցները։

Միևնույն ժամանակ, պաշտպանական կողմի ներկայացուցիչները գտնում են, որ իրենք բոլոր հիմքերն ունենեն բեկանելու Շադիդ Գուբաշևի, Համզատ Բահաևի և Թամերլան Էսքերխանովի նկատմամբ շրջանային դատարանի կայացրած որոշումը։ Եթե Զաուր Դադաևի և Անզոր Գուբաշևի ձերբակալությունների մասին միջնորդությունները քննարկվել են անհատապես և առանձին նիստերով, ապա մյուս երեք ենթադրյալ մեղսակիցներին, դատավոր Ալեքսանդր Վասինը որոշել է քննչական մեկուսարանում, մեկ նիստի ընթացքում և կայացրել համապատասխան որոշում։

Աղբյուրը նշում է, որ ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը (ազատազրկում) սահմանում է, որ այս խափանման միջոցը կիրառվում է որոշակի մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամաբ այլ ոչ թե անձանց խմբի նկատմամբ։

Նույն օրենսգրքի հոդված 109-ը (կալանքի ժամկետը) սահմանում է նույն գործով անցնող մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետի երկարաձգում։ կալանքի հետագա երկարաձգումը (վեց ամսից ավել) կարող է իրականացվել այն անձանց նկատմամաբ, ովքեր մեղադրվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, միայն առանձնակի բարդություն ներկայացնող քրեկան գործի դեպքում և այդ միջոցը նախատեսելու հիմքերի առկայության դեպքում։
Մոսկվայի քաղաքային դատարանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, վկայակոչելով այն փաստը, որ նրանք դեռ պետք է դիտարկեն պաշտպանական կողմի բողոքը։ Բողոքները հրաժարվեցին մեկնաբանել նաև Բասմաննի դատարնում։ Միևնույն ժամանակ դատական համակարգում “Ъ”-ի աղբյուրը նշել է, որ ձերբակալությունների առնչությամբ գործի խմբային քննությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ դատավարության նման ձևին համաձայնություն են տվել ինչպես հետաքննության ներկայացուցիչները, այնպես էլ ամբաստանյալների փաստաբանները։ Ամբաստանյալները նույնպես չեն առարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել