Հակակոռուպցիոն խորհուրդն իր առաքելությունը չի կարող կատարել. Հովսեփ Խուրշուդյան

«Եթե հակակոռուպցիոն խորհդում ներգրավված են մարդիկ, ովքեր ասոցացվում են կոռուպցիայի հետ, ինչպե՞ս կարող է խորհուրդն արդյունավետ գործել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով վերջերս կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը:

«Խորհուրդը կոռուպցիան կարող է քողարկել, թաքցնել, բայց ոչ կատարել առաքելությունը, որը ստանձնել է: Ես չեմ հավատում»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Նշենք, որ հակակոռուպցիոն խորհրդը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք խորհրդի գործունեությունը արդյունավետ կլինի, եթե դրան անդամակցեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Եթե անդամակցեն լուրջ կազմակերպություններ, ապա մի փոքր հույս կարող է առաջանալ: Ապրիորի չեմ կարող ասել, թե չի լինի, բայց առայժմ քայլեր չեմ տեսնում»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ