Պատահարներ Երևանի Շիրակի, Գարեգին Նժդեհի, Պռոշյան և այլ փողոցներում

Մարտի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների, իսկ «ԲԻԴ»-ը, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց բախվել է կայանված «Օպել»-ի, որն էլ՝ մեկ այլ «Օպել»-ի, իսկ վերջինս էլ՝ «Մ-2140» մակնիշի ավտոմեքենայի: «ԲԻԴ»-ի վարորդը, 3 ուղևորները և «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 12.20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով էլեկտրասյան լամպերը կոտրվել ու ընկել են նշված վայրում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վրա և վնասել շարժիչի ծածկոցը: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել