Նորություններ

Արշավիր Խալափյանի գործով փաստաբանները կոչ են անում դատավորին և դատախազին

Ամիսներ առաջ հետապնդումներ են սկսել ՓՊ անդամ Արշավիր Խալափյանի դեմ: Նա մեղադրվում է առևտրային կաշառք պահանջելու մեջ: Արշավիր Խալափյանին պատկանող շենքի մոտ Աշոտ Կույումջյանը ցանկացել է ավտոտնակ կառուցել և Խալափյանը ցանկացել է պարզել, թե տվյալ անձը ինչ իրավունքով է այդ տարածքում ավտոտնակ կառուցում: Նա քաղաքապետարան դիմում է ուղարկել որպես սովորական քաղաքացի, այլ ոչ թե որպես փաստաբան, հետևաբար տվյալ գործողությունը գտնվում է իրենց դաշտից դուրս, այս մասին հայտնեց Կարեն Մեժլումյանը: Նա նաև նշեց, որ տվյալ դեպքը չի կարող համարվել առևտրային կաշառք: Նա հորդորում է գործը քննող դատավորին և մեղադրողին լուրջ վերաբերվել այս հարցին: Նա նաև նշեց, որ իրենք շարունակելու են հանդես գալ Արշավիր Խալափյանի պաշտպանությամբ:

Ըստ փաստաբան Արմինե Ֆանյանի՝ Արշավիր Խալափյանը, առաջին դրվագում ուղարկել է սովորական հարցում և Քաղաքապետարան է դիմել որպես սովորական քաղաքացի, այլ ոչ թե որպես փաստաբան, իսկ երկրորդ դրվագում, որը վերաբերվում է գերեզմանատների ապօրինի հատկացմանը, նա դիմել է որպես փաստաբան, այս մասին: Նա նաև նշեց, որ այս երկրորդ դրվագի՝ Խալափյանը Արմեն Սարգսյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար: Փաստաբանը փոխանցեց, որ այս դեպքի համար հիմք է ընդունվել միայն Արմեն Սարգսյանի ցուցմունքը, ըստ որի՝ Խալափյանը պահանջել է գումար, իսկ բացի նրա ցուցմունքից այլ ապացույց չկա:

Կարեն Մեժլումյանը նաև հայտնեց, որ այս պահին Արշավիր Խալափյանի դատական գործը գտնվում է ճառերի փուլում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արշավիր Խալափյանի դեմ հարուցվել է քրեական գործ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ելենա Արամյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել