Ավելի քան 100 հազար դոլար` կառավարական պատվիրակությունների 2 ուղևորության համար

Մոսկվա, Էլ Քուվեյթ և Շարմ Էլ Շեյխ ուղարկված կառավարական պատվիրակությունների համար պետբյուջեից ծախսվել է 49 միլիոն 300 հազար դրամ (մոտ 103 հազար դոլար):

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ին մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս երկօրյա այցի միայն ավիասպարակումը արժեցել է 25.8 միլիոն դրամ (մոտ 54 հազար դոլար):

Կառավարության աշխատակազմը հատուկ չվերթի ծառայությունների մատուցման համար փետրվարի 3-ին պայմանագիր է կնքել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ` փետրվարի 5-ին Երևան-Մոսկվա և փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան ուղղություններով թռիչք կատարելու համար: Համաձայն պայմանագրի` A319 մոդելի ինքնաթիռով թռիչքի տևողությունը եղել է 4 ժամ 50 րոպե:New Picture (12)

Վարչապետի հունվարի 27-ի 43-Ա որոշման համաձայն` պատվիրակությունը կազմված է եղել 23 հոգուց: Նրանց թվում են եղել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Իսկ ահա մարտի  11-14-ին արաբական երկրներ ուղարկված կառավարական պատվիրակության համար ծախսվել է ավելի քիչ, սակայն նորից զգալի մեծ գումար` 23.5 միլիոն դրամ (մոտ 49 հազար դոլար): Համաձայն կնքված պայմանագրի` մարտի 11-ին Երևան-ԷլՔուվեյթ, մարտի 12-ին` Էլ-Քուվեյթ- Շարմ Էլ Շեյխ և մարտի 14-ին` ՇարմԷլ-Շեյխ-Երևանուղղությամբ 8 ժամ 10 րոպե  ընդհանուր տևողությամբ թռիչքները նույնպես իրականացվել են  «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ` A 319 մոդելի ինքնաթիռով:New Picture (11)

Վարչապետի մարտի 6-ին ընդունված 161-Ա և 162-Ա որոշումներից տեղեկանում ենք, որ դեպի արաբական երկրներ կառավարական պատվիրակությունում եղել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և ևս 16 հոգի:New Picture (15)

Հետաքրքիր է նաև, որ կառավարական պատվիրակության մեջ բացի օպերատորից և լուսանկարչից, նաև ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հայաստանյան ներկայացուցչությունից է անձ ներգրավված եղել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ