Ուշադրություն վարորդներին. արագաչափերը տեղադրվել են այլ վայրում

Արշակունյաց պողոտայի երկու արագաչափերն արդեն տեղադրված են, սակայն ոչ այն վայրում, որը նշված էր Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ: Այսպես՝ մինչ այս՝ ՃՈ-ից հայտնել էին, որ մարտի 16-ից նոր արագաչափեր կգործեն Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ամսի 16-ին արագաչափերը նշյալ վայրում չկային, ՃՈ-ից մեզ տեղեկացրեցին, որ արագաչափ սարքերը չեն տեղադրվել եղանակային պատճառներով: Այսօր արդեն Արշակունյաց պողոտայի վրա տեղադրված են երկու արագաչափերը, սակայն պողոտայի թիվ 13 հասցեի հարևանությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել