Ազատ է արձակվել 20 տարի սխալմամբ ճաղերի ետևում անցկացնելուց հետո

Խուան Ռիվերան, ով 20 տարի է անցկացրել բանտում բռնաբարության և մարդասպանության մեղադրանքով, որն իրականում չի գործել, կորցրած տարիների համար 20 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա՝ 1 մլն դոլար յուրաքանչյուր տարվա համար: Հայտնում է NBC Chicago-ն:

Ռիվերան ասում է, որ ոչ մի գումար չի կարող փոխհատուցել բանտում անցկացրած 20 տարիները. «Ես շատ վատ կյանք եմ ունեցել բանտում, որպեսզի ուրախանամ 20 մլն-ով: Այժմ ես շատ ավելի լավ կապրեի, եթե սովորեի համալսարանում, ստանայի այն կրթությունը, որ միշտ ցանկացել եմ, և ես կնախնտրի ընտանիքիս հետ անցկացնել 20 տարի, քան թե 20 մլն ունենալ»:

Ռիվերան դատապարտվել է 19 տարեկանում՝ 11-ամյա Հոլի Սթեյքերին բռնաբարելու և դանակահարելու համար`կյանքի 20 տարիներն անցկացնելով Իլինոյսի Սթեյթվիլլ բանտում:
Ռիվերայի գործը բողոքարկվել է 3 անգամ և 3 անգամ էլ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել: 2009թ.-ի վերջին դատի ժամանակ տեխնոլոգիայի առաջընթացի շնորհիվ փորձագետները կարողացան ստուգել Սթեյքերի մարմնից վերցված ԴՆԹ-ն, մատնահետքերը, մազերը և դեպքի վայրից վերցված այլ ապացույցնել և հաստատել Ռիվերայի անմեղությունը:

Ըստ փաստաբանների Սթեյքերի իրական մարդասպանը ազատության մեջ է և կարող է, ներգրավված լինել այլ սպանությունների մեջ:

Ուրբաթ օրը Ռիվերան ասաց, որ գումարը կօգտագործի համալսարանում Բիզնես մենեջմենթ և հաշվապահություն սովորելու, զարմուհիերի ուսման և մոր բժշկական ծախսերը հոգալու համար:

Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել