57-ամյա տղամարդը և 8 տարեկան տղան մահացել են

Մարտի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 61 շենքի դիմաց 1958 թ. ծնված Ռոբերտ Պետրոսյանին վրաերթի ենթարկելու մասին: Մարտի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ռ.Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Մարտի 13-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 2007 թ. ծնված Ալիկ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին:

Մարտի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Ա. Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել