Հակակոռուպցիոն խորհուրդն անկախ չէ և միայն հրահանգներով է գործելու. ՀԿ ներկայացուցիչ

Անհասկանալի է, թե ինչու է կառավարության որոշմամբ ստեղծվել հակակոռուպցիոն խորհուրդը. Իրավաբան.net-ի հետ զրույցում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

«Ես չգիտեմ, ոչ իրավապահ մարմինները ինչ խնդիր կարող են լուծել, միգուցե համակարգային: Սակայն համակարագային լուծումներ տալու հնարավորություններն ունեն ՀՀ նախագահն ու պառլամենտական մեծամասնությունը»,- ասաց Ս. Դանիելյանը:

Ինչ վերաբերում է արդեն իսկ ստեղծված խորհրդի անդամներին, ապա Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Ես գիտեմ միայն համանախագահներին և այլ բան չի հետարքրքում: Դա անկախ մարմին չէ և այդ կազմով միայն հրահանգներով կարող է գործել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ