Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանի գործով 2 ամբաստանյալ խոստացան գումարներ փոխանցել պետբյուջեին

Մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկավ Վիգեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը: Նա դատարանին հայտնեց, որ իրենք ներկայացրել են դիմում, համաձայն որի՝ իր պաշտպանյալը պատրաստ է 4 միլիոն դրամի չափով գումար փոխանցել պետբյուջեի հաշվին  և ակնկալում է պատժի մասով բարենպաստ փոփոխություն: Պաշտպանը դատարանից խնդրեց 30 օրով հետաձգել դատական նիստը և ժամանակ տրամադրել գումարը փոխանցելու համար:

Միջնորդությամբ հանդես եկավ նաև Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը: Նա նույնպես դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը և նրա ընտանիքը պատրաստ են 2.5 միլիոն դրամի չափով գումար փոխանցել պետբյուջեի հաշվին, ուստի խնդրում են գործի հետաքննությունը հետաձգել 10 օրով:

Այս միջնորդություններին առարկեց մեղադրող կողմը՝ նշելով, որ դատարանն արդեն նշանակել է ժամկետներ գումարները փոխանցելու համար, և եթե ցանկություն լիներ, արդեն գումարները փոխանցած կլինեին: Ըստ դատախազի նիստը անհարկի ձգձգելու իմաստ չկա:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունները և դատական նիստը հետաձգել մեկ շաբաթով: Այս ընթացքում ամբաստանյալները կարող են գումարները փոխանցել և մինչև հաջորդ դատական նիստը անդորրագրեր ներկայացնել դատարանին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 27-ին:

Ելենա Արամայան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել