Կինը երկու ամուսին է ունեցել, երկուսին էլ սպանել է

72-ամյա Քոլին Հարիսը, Քալիֆ քաղաքից, կդատապարտվի իր երկրորդ ամուսնուն՝ 72-ամյա Ռոբերտ Հարիսին սպանելու համար: Սա ամուսնուն սպանելու համար նրա առաջին դատը չէր:

29 տարի առաջ նա արդեն կանգնել էր նույն դատարանի առաջ՝ առաջին ամուսնուն՝ Ջեյմս Բեթթանին սպանելու մեադրանքով, կրկին հրազենով և կրկին մեծ սթրեսի ժամանակ:

Նա արդարացվել է 1986թ.-ին պնդելով, որ նրան ծեծել են և դա ինքնապաշտպանություն է եղել: «Երկու դեպքում էլ նա ամուսիններին սպանել է ննջասենյակում, օգտագործել է հրացան, երկու դեպքում էլ ամուսնական խնդիրներ է ունեցել, երկու դեպքում էլ նա ժամանակին չի տեղեկացրել հանցագործության մասին և երկու դեպքում էլ նա օգտագործում է հիշողության կորուստը որպես պաշտպանություն»-ասաց Էլ Դորադաոի իրավաբան Ջո Ալեքսանդերը: Նրա փաստաբնները փորձեցին հասնել այն բանին, որ նոր դատավարության ժամանակ անդրադարձ չկատարվի նախորդ սպանությանը, սակայն դա նրանց չհաջողվեց:

Չնայած այն հանգամանքին, որ փաստաբանի պնդմամբ այս դեպքը նախորդի հետ, ոչ մի նմանություն չունի, և առավել ևս, որ նախորդ անգամ արդարացվել էր, դատավորը չհամաձայնվեց և թույլ տվեց դատախազներին նշել Ջեյմս Բաթթենի 1985թ.-ի սպանությունը:

Ըստ հետաքննիչների սպանության պատճառը է հանդիսացել Ռոբերտ Հարրիսի՝ նոր ընկերուհու հետ հեռախոսազրույցը:

Պատրաստեց Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել