Ինչո՞ւ ապրանքներն ու ծառայությունները իրարից տարբերելու ոչ բոլոր միջոցներն են հասանելի Հայաստանում

Ապրանքային նշան /այսուհետ` նշան/ ասելիս մարդկանց մեծ մասը հասկանում է գունավոր կամ անգույն բառեր և/կամ պատկերներ կամ նշվածների համակցություններ: Դա բնական է` հաշվի առնելով, որ այդպիսիները կազմում են բոլոր նշանների մեծամասնությունը: Բայց ողջ աշխարհում անվիճելի փաստ է, որ բացի տեսողականից մարդն ունի առնվազն ևս 4 զգայարաններ, որոնք են լսողություն, համ, հոտառություն և շոշափելիք: Եվ մարդիկ տարբերվում են իրենց ընկալման նախընտրությունների (sensory preferences) մեջ, ինչպես սուբյեկտիվորեն /օրինակ` ձայնային ազդակներով տեղեկատվության ընկալումը և մտավոր մշակումը տեսողականին/ այնպես էլ օյեկտիվորեն /երբ կենսաբանորեն նրա լսողական զգայարանը ավելի լավ է զարգացած և/կամ դրանով ընկալված տեղեկատվությունը ավելի լավ է մտովի մշակվում/: Վերջիվերջո հնարավորինս շատ զգայարաններով ընկալված տեղեկատվության համատեղումը ավելի է ուժեղացնում տպավորությունը` ավելի հեշտ և հաճախ հաճելի դարձնելով տեղեկատվության «մարսելը» /օրինակ` ի տարբերություն ինչ-որ բանի մասին միայն կարդալու, նույն սյուժեով տեսաձայնային ֆիլմը դիտելը/: Այսպիսով, եթե վերոնշյալ չորս զգայարանները ևս ավանդական են, ինչու՞ դրանց համապատասխանող նշանները չպետք է նույպես լինեն ավանդական: Կամ ինչու՞ չուժեղացնել տեսողական նշաններից տպավորությունը` համատեղելով այն այլ տեսակի նշաններով, ինչը թույլատրվում է օրենքով: Չէ՞ որ բացի վերոնշյալից ոչ ավանդական նշանների մեկ այլ առավելություն է տարբերակիչ հատկության ուժեղացումը /մի քանի տեսակի նշանների համատեղելու դեպքում/ և դրա հնարավորությունները քանակապես ընդլայնումը, ինչը որոշիչ է նշանը գրանցելու, ինչպես նաև նշանի ճանաչելու և նույնականացնելու հնարավորությունները ուժեղացնելու համար:

Ներկայիս ՀՀ նշանի գրանցման համար հայտում նախատեսվում են միայն հետևյալ ոչ ավանդական նշանների տեսակները` ձայնային, ծավալային, տեղադրական, գունավոր, հոլոգրաֆիկ: Մինչդեռ արտասահմանյան երկրներում և միջազգային պրակտիկայում դե ֆակտո և դե յուրե կան նշանների նաև այլ տեսակներ` բուրային, շարժվող /անիմացիոն/, շոշափողական, ժեստային և համային:

Սկսենք բուրայինից: Գիտականորեն ապացուցված է. մեր զգայարաններից հոտը հիշողության վրա առավելագույնն է ազդում` մեծապես գերազանցելով տեսողական և լսողական հիշողությունները: Իսկ մարդն ունակ է տարբերել շուրջ մեկ միլիարդ հոտ: Ուստի և առևտրաարդյունաբերական տարբեր ոլորտների ձեռնարկություններ կարող են օգուտ քաղել այս տիպի նշաններից, օրինակ` կոսմետիկայի, ուտելիքի և այլն: Գոյություն ունեն նման նշանների գրանցումների հայտնի դեպքեր, օրինակ` հոլանդական մի ընկերության` նոր հնձած խոտի բույրով թեննիսի գնդակները, մեծբրիտանական ընկերության գրանցած ծաղկային /վարդի/ բույր հիշեցնող, անվադողերի համար գրանցված նշանը, դարթս նետելու խաղալիքները` դառը գարեջրի ուժեղ բույրով[1] կամ այս մեկը: Չնայած քիչ է հայտնի գրանցված ռուսական նշանների մասին, ներկայիս ռուսական նշանի գրանցման հայտը պարունակում է «обонятельный знак» նշման դաշտը /և ոչ «այլ տեսակի նշան» կամ նման այլ նշման դաշտ/:

Անիմացիոն նշանները կարող են առտրաարդյունաբերական ցանկացած ոլորտում օգտագործվել: Հայտնի դեպքերից են սա, սա և սա /ստորին Moving images, holograms and gestures ենթավերնագրով մասը/: Վերջին հղումից երևում է, որ կան նաև շատ հայտնի անիմացիոն նշաններ ինչպիսին է օրինակ 20th Century Fox Film կորպորացիայի շարժվող պրոժեկտորային լույսերով անիմացիոն նշանը, ինչպես նաև նույն տեղում նշվում է նաև մի ժեստային/ազդանշանային նշանի մասին:

Շոշափողական նշանները անհրաժեշտ են այնպիսի մարդկանց համար ինչպես կույրերն են: Ինչևիցե շոշափողական հատկանիշը կարող է նշանը դարձնել հաճելի, տարբերակիչ և հիշվող նաև ոչ կույր մարդկանց համար: Օրինակ գինու շշի «բաճկոնը» վիլվետային մակերեսով ԱՄՆ-ում գրանցված նշանը:

Վերջապես և վերջին տեղում են համային նշանները: Ցավոք չկան վերջիններիս գրանցման հայտնի դեպքեր, սակայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների և աշխարահագրական նշումների իրավունքի հարցերով մշտական կոմիտեի թողարկած փաստաթղթի հավելված 5-ում նշում կա այդ նշանների մասին:

Համալրելով և ամփոփելով վերոնշյալը անհրաժեշտ է նշել որ Հայաստանը 2013թ.-ին միացել է Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագրին` առանց որևէ վերապահման: Ի թիվս այլոց, դա նշանակում է, որ Հայաստանում պետք է հնարավորին դարձվի բացի գրանցման հայտում նախատեսվածներից նաև այլ տեսակի ապրանքային նշանների համար` առնվազն «ձայնայինից բացի այլ ոչ-տեսողական ապրանքային նշան» և «անիմացիոն նշաններ» նշման դաշտերով` համաձայն Սինգապուրի պայմանագրի Կանոնակարգի 3-րդ կանոնի հետ, որպեզի համապատասխանել Միջազգային նմուշային ձևաթղթերին:

Հոդվածի հղումը ստորև՝

[1] Վերոնշյալ նշանների մասին բազմաթիվ նյութեր կարող եք գտնել համացանցում ցանկացած որոնող մեքենայով: Դրա համար անհրաժեշտ է այս հոդվածի անգլերեն տարբերակի համապատասխան նշաններ մասին բառերով որոնում անել:

Արգիշտի Սարգսյան

ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել