Արդյո՞ք ժողովուրդը իրավունք չունի մասնակցելու դատական իշխանության ձևավորմանը. Արթուր Ղամբարյան

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Ղամբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սահմանադրական թեզ 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, այդ թվում՝ դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին.

Սահմանադրական թեզ 2. Պետական իշխանությունը, այդ թվում դատական իշխանությունը, ժողովուրդն իրականացնում է (պետք է իրականացնի) անմիջական (ընտրություն և հանրաքվել) կամ միջնորդավորված (պետական մարմին և պաշտոնատար անձ) եղանակներով.

Սահմանադրաիրավական թեզ 3. Ժողովուրդն տարաբնույթ իրավական-կազմակերպական եղանակներով ԱՆՄԻՋԱՊԵՍ մասնակցում է օրենսդիր և գործադիր իշխանությունն (լայն իմաստով՝ ներառյալ ՀՀ Նախագահ) ձևավորմանը կամ գոնե այդ իշխանությունների իրականացմանը:

Հարց-Արդյոք ժողովուրդը չունի սահմանադրական իրավունք որևէ կերպ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ մասնակցելու՝ դատական իշխանության ձևավորմանը (դատավորի ընտրություն) կամ գոնե արդարադատության իրականացմանը (երդվյալ ատենակալներ): Ինչից ենք վախենում՞»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել