Հակակոռուպցիոն խորհուրդը արդյունավետ գործելու համար պետք է համապատասխան գործիքներ ունենա. Թևան Պողոսյան

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը անարդյունավետ կաշխատի, եթե չունենա համապատասխան գործիքներ` խնդիրները լուծելու համար: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ իմաստ չունի քննարկել խորհրդի գործունեության արդյունավետության հարցը` դրանց անդամակցող անձերին նկատի ունենալով: Նշենք, որ խորհուրդը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամցկում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով, իհարկե, դրական ազդեցություն կունենա, եթե խորհդրին անդամակցեն ավելի մեծ թվով ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, սակայն կարևոր խնդիրը պետք է լինի խորհրդին համապատասխան գործիքներով զինելը.

«Պետք է ձևավորվեն հստակ մեխանիզմներ, թե ինչպես են աշխատելու վերլուծական կենտրոնները կամ փորձագետները, ինչպես են կատարվելու մշտադիտարկումները, ինչ իրավական հիմքեր են ունենալու զեկույցներն ու դրանց նշված հարցերն ինչպես են լուծվելու: Եթե անձերին փոխեցինք, դրանից ի՞նչն է փոխվելու, եթե նպատակները կյանքի կոչելու գործիքներ չլինեն»,- ասաց Թևան Պողոսյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ