Արդյոք Նեմցովի սպանության գործով ձերբակալված կասկածյալի խոստովանությունը «ստիպողաբար» էր

Ինչպես հայտնում է բրիտանական BBC.com կայքը, Ռուսաստանի Մարդկանց իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից մեկը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված կասկածյալ Զաուր Դադաևը խոստովանել է մեղքը ճնշման ներքո:

Ըստ աղբյուրի Անդրեյ Բաբուշկինը, ով երեքշաբթի օրն այցելել էր Դադաևին, հայտնել է, որ կասկածյալի մարմնի վերքերից կարելի է եզրակացնել, որ նրան տանջել են: Ինչպես հայտնի է, Դադաևը և Շագիդ Գուբաշովը ձերբակալվել էին կիրակի օրը Բորիս Նեմցովի սպանության գործով: Դադաևը հայտարարել էր, որ խոստվանել է իր մեղքը, որպեսզի համոզվի, որ իր հետ ձերբակալված ընկերոջը բաց կթողնեն:

Ռուսաստանի Հետազոտական կոմիտեից հայտնում են, որ Ա. Բաբուշկինին և նրան ուղեկցող լրագրողին թույլատրվել էր այցելել բանտ` հետազոտելու բանտարկյալներին պայմանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել