Մեկ բառից առաջացած կոնֆլիկտի դատական գործը մոտենում է հանգուցալուծման

Մեկ բառից առաջացած կոնֆլիկտը մոտենում է հանգուցալուծման: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արմեն Գրիգորյանի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի դեմ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլը:

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս, իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, այն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով, որին մասնակցել են նաև այլ անձիք: Գործով մեղադրանք է առաջադրվել ծեծկռտուքի մասնակից երեք անձանց նկատմամբ, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի:

Նախորդ դատական նիստին ճառով էր հանդես եկել մեղադրողը, հերթական նիստին պետք է հնչեին պաշտպանական ճառերը, սակայն ամբաստանյալներից մեկի փաստաբանը ներկա չէր: Մեղադրող ու պաշտպանական կողմերը չառարկեցին, որ դատական վիճաբանությունների փուլը շարունակվի առանց բացակայող փաստաբանի, սակայն դատավորը առաջնորդվելով ՀՀ Քրեական դատավարության 304-րդ հոդվածով (Պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները), որոշեց դատական նիստը հետաձգել՝ ապահովելով պաշտպանի մասնակցությունը դատական վիճաբանությունների փուլին:

Միաժամանակ դատավոր Ալեքսանդր Ազարյանը փաստաբանի՝ դատարան չներկայանալը անհարգելի վերաբերմունք համարեց, և հայտարարեց, որ եթե նույնը քայլը կրկնվի հաջորդ դատական նիստին, ապա պաշտպանի նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա։

Դատական նիստը հետաձգվեց:

Գայանե Գևորգյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել