Ինչպե՞ս է կարգավորվում կտակի գործընթացը

Կտակել նշանակում է մահից հետո ժառանգներին կտակ թողնել: Իսկ ին՞չ է կտակը:

Կտակ է համարվում անձի մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
Անձը իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները: Նա իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Սա կոչվում է կտակի ազատություն:

Կտակով ժառանգությունից զրկելու կարգը.

Կտակարարն՝ այսինքն նա, ով կտակ է թողնում, իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին:

Կտակի ձևը.

Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Եթե այս կանոնները չեն պահպանվում կտակը անվավեր է համարվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել