Ինչպիսի՞ն է Եվրոպական միության համակարգը

Եվրոպական միությունը` որպես ինստիտուցիոնալ համակարգ, կազմված է երկու կատեգորիայի մարմիններից: Դրանք են`

  1. ինստիտուտներ,
  2. ոչ ինստիտուտներ կամ այլ մարմիններ։

Հենց ինստիտուտների վրա է ընկած Եվրոպական միության խնդիրների իրականացման և նպատակների ձեռքբերման ամբողջ ծանրությունը, ի դեմս իր ինստիտուտների է Եվրոպական միությունը իրականացնում այն սուվերեն իրավունքները, որոնք փոխանցել են նրան` անդամ պետությունների կողմից։

Եվրոպական միության ինստիտուտներն են`

  1. Եվրոպական խորհրդարանը,
  2. Եվրոպական խորհուրդը,
  3. Եվրոպական միության Խորհուրդը,
  4. Եվրոպական հանձնաժողովը,
  5. Եվրոպական միության արդարադատության դատարանը,
  6. Եվրոպական կենտրոնական բանկը,
  7. Աուդիտորների պալատը։

Եվրոպական միությանը չի կարող հասկացվել առանց ինստիտուտների, իսկ ինստիտուտներն էլ առանց Եվրոպական միության։

Ինստիտուտ չհամարվող մարմինները համարվուm են օժանդակ կամ խորհրդատվական մարմիններ։ Դրանցից առավել հիշարժան են` Եվրոպական ներդրումային բանկը, Տարածաշրջանների կոմիտեն, Սոցիալական և տնտեսական կոմիտեն, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական հաստատությունը (OLAF), Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), Եվրոպական միության մարդու իրավունքների պաշտպանը և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել