Որո՞նք են «թունավոր ծառի պտուղները» իրավունքում

Ընդհանրապես, ապացուցողական իրավունքը դատավարական իրավունքի առանցքային մասն է, որի ողջամիտ կանոնակարգումից և արդյունավետ կենսագործումից է մեծապես կախված ընդհանուր առմամբ դատավարության խնդիրների լուծմանը հասնելը։ Վերջինիս անքակտելի մասն է կազմում ապացույցների հավաքմանը և ստուգմանը ուղղված դատավարական գործողությունների կատարումը, որոնց ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում, կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։

Վերոգրյալը բխում է Սահմանադրության 22–րդ հոդվածի` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքից, որի ներքո անհրաժեշտ է հասկանալ նաև այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել թեկուզ առանց օրենքի խախտման, սակայն այն ապացույցների հիման վրա, որոնք ձեռք էին բերվել օրենքի խախտմամբ։ Արդյունքում ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հաստատվում է «թունավոր ծառի պտուղների կանոնը», որը բնութագրելիս «ծառի» և «պտղի» հարաբերությունը ցույց տալու համար օգտագործվում է «բխել» բայը, որի մասին հետևությունը պետք է գնահատել քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո։

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել