Հակակոռուպցիոն խորհուրդը ստեղծվել է պայքարի իմիտացիա անելու համար. Ավետիք Իշխանյան

«Ջիվանու հայտնի երգ կա, ասում է` աղվեսին դրել եք հավաբնի պահակ, խելքի աշեցեք»,- այսպես պատասխանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` կառավարության որոշմամաբ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման վերաբերյալ հարցը:

«Մի երկրում, որտեղ բոլորին հայտնի են նախարարների ու պատգամավորների բիզնեսները, և ամբողջ համակարգը կառուցված է կոռուպցիայի վրա, և այդ երկրում ստեղծվում է հակակոռուպցիոն մարմին, որի անդամները առնվազն կասկածվում են կոռուպցիայի մեջ կամ կոռուպցիան հովանավորելու մեջ, ինչպե՞ս կարող է այդ մարմինն արդյունավետ գործել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ա. Իշխանյանը:

Նրա խոսքով, հակակոռուպցիոն այս մարմինը ստեղծվել է միջազգային պարտավորությունը կատարելու շրջանակներում, և կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է արվում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ