Նախագահի հրամանագրով դադարեցվել է դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:

Լուսանկարը՝ court.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել