Դատապարտյալները ստացան նույնականացման քարտ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 4-ին ՀՀ ԱՆ Կոշ քրեակատարողական հիմնարկի 19 դատապարտյալ ևս ստացան նույնականացման քարտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Նշենք, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Գործընթացը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել