Ինչպես է Արդարադատության նախարարը գնահատում «Նուբարաշենի» ՔԿՀ-ի սպանությունը

«Վատ եմ գնահատում, մտահոգիչ»,- Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստից հետո հետևյալ գնահատականը տվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց երեկ տեղի ունեցած սպանության դեպքին: Նա ասաց, որ այլ պատասխան չունի:

Նախարարը շեշտեց, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա: Լրագրողներից մեկը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի ներսում զինված պահակախումբ կա և տեսախցիկներ, կարող էր այդ պահակախումբը միջամտել գործողություններին. «Իրենք իրավունք չունեն գործառույթներ իրականացնել, որոնք բնորոշ են ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին, բայց դա տեղի չի ունեցել տարածքում»,- նշեց պարոն Մանուկյանը: Նա նաև չկարողացավ պատասխանել այն հարցին, թե դեպքի վայրում տեսախցիկներ եղել են, թե՝ ոչ:

Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայտնաբերել են մեկ դիակ, երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել: Կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել