Ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա ձորը. կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել մոտակա ձորը: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Պատահարի հետևանքով վարորդը` 1937 թ. ծնված Լավրենտ Մանուշակյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել